211652_close_icon
views-count1691 դիտում article-date 18:28 25-02-2021

Հորդորում ենք վարչապետին գրել հրաժարականի դիմումը. «Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Ալյանս կուսակցության վարչության հայտարարությունը.

Հրաժարական չտալը պետք է հանգեցներ այսպիսի իրավիճակի։  «Ալյանս» կուսակցությունը  պարտությունից, կապիտուլյացիայից ու համազգային աղետից հետո պահանջեց վարչապետի և կառավարության հրաժարականը։

Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ իշխանությունը պետք է  ենթարկվի պատասխանատվությունից  բխող  տրամաբանությանը։ Հակառակ պարագայում` հետևանքները կարող են լինել անկանխատեսելի։ Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ անդառնալին տեղի չի ունեցել, հորդորում ենք վարչապետին գրել հրաժարականի դիմումը։

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչություն

Նմանատիպ նյութեր