211652_close_icon
views-count2810 դիտում article-date 11:11 27-02-2021

ԱՄՆ-ն առաջիկայում պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն պատրաստվում է շաբաթվա ընթացքում հակառուսական նոր պատժամիջոցներ սահմանել, լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ria.ru-ն։

«Շաբաթվա, ոչ թե ամիսների ընթացքում»,- հստակեցրել է Փսակին՝ պատասխանելով այն հարցին, թե երբ են պատրաստվում Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել:

Նա ընդգծել է, որ ռուսական հարցը «ներառում է մի քանի բաղադրիչ», և թվել է ընտրություններին և հաքերային հարձակումներին Մոսկվայի ենթադրյալ միջամտությունը, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար զինյալներին տրամադրվող ենթադրյալ պարգևները:

Նրա խոսքով՝ վարչակազմը շարունակում է այդ բոլոր ասպեկտների վերլուծությունը։

Նմանատիպ նյութեր