211652_close_icon
views-count2910 դիտում article-date 15:38 27-02-2021

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, հայտնում է ria.ru-ն՝ հավելելով որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: 

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Նմանատիպ նյութեր