211652_close_icon
views-count82592 դիտում article-date 10:55 01-03-2021

Ոստիկաններն ու քննիչները հատուկ օպերացիա են իրականացրել Արարատի մարզում. հայտնաբերվել է 4 կգ «հերոին», 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված. կասկածյալներից մեկն իրանցի է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ  ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների  ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ պայքարի վարչության ծառայողներն, համագործակցելով  ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի իրենց  գործընկերների հետ, ձեռնարկված հատուկ միջոցառումների ադյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից դեպի Շվանիձոր գյուղ տանող ճանապարհի երթևեկելի մասի աջակողմյան հատվածում գտնվող փայտե էլեկտրասյան հարևանությամբ հայտնաբերել են մոտ 4 կգ կշռով «հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոտ 2 կգ կշռով  «ափիոն»  տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննինչները,  ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ, ապա  քննչական  գործողություններ, փետրվարի 23-ին համագործակցելով ճանապարհայիոն ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողների հետ,  ուշ երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի  մարզում ծնված, Երևանում բնակվող  Վ. Բաբայանին, իսկ Մասիսի վարչական տարածքից նույն կասկածանքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող  50-ամյա Յուսեֆ Հ.-ին և նրա ուղևոր, Երևանի բնակիչ,  43-ամյա Ա. Բադալյանին: 

Վերջիններս քրեական ոստիկանությունից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն, որտեղ էլ քննչի որոշմամբ ձերբակալվել են:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրանցին եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առանձնապես ծանր այս հանցագործությունը բացահայտվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչության պետ Հովհաննես Համբարյանի և նույն վարչության հատկապես կարևոր գործերո ավագ քննիչներ  Վարդան Բադալյանի և Ռաֆայել Սարգսյանի շնորհիվ, իսկ վնասազերծման օպերացիան ղեկավարել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


 

Նմանատիպ նյութեր