211652_close_icon
views-count3255 դիտում article-date 21:47 01-03-2021

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ զորամիավորումում:

Զորամիավորման հրամանատարությունը պաշտպանության նախարարին զեկուցել է, որ պատասխանատվության տարածքում գտնվող սահմանային բնագծերում ծառայություն իրականացնող զինծառայողները մարտական հերթապահությունը շարունակում են կրել սահմանված կարգով, սահմանագոտու վստահված հատվածում միջադեպեր չեն գրանցվել: Ընդգծվել է, որ տեսադիտարկման համակարգերի արդյունքներով ևս հակառակորդի ԶՈՒ էական շարժ կամ անձնակազմի մարտական պատրաստականության բերման նախանշաններ չեն արձանագրվել:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը և ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, գնդապետ Վաչագան Ներսիսյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում ռազմական վերահսկողական ծառայության կողմից անցկացվող ստուգումների ընթացքի և հայտնաբերված խնդիրների մասին:

Վաղարշակ Հարությունյանը հետաքրքրվել է մարտական հենակետերում դիրքապահների հերթապահության կրման պայմաններով, հանձնարարականներ տվել թերությունների վերացման վերաբերյալ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր