60487 դիտում
13:08 02-03-2021
Շղթայական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ բախվել են КрАЗ-ը, Opel-ը, 2 Ford Transit, 2 Mercedes Sprinter, Mitsubishi և Mercedes ավտոմեքենաները․ պատճառը ճանապարհի մերկասառույցն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, մարտի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164 կմ հատվածում բախվել են КрАЗ, Opel, 2 Ford Transit, 2 Mercedes Sprinter, Mitsubishi բեռնատար և Mercedes բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ճանշինականները ժամանել դեպքի վայր ու կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ։
Լուսանկարները ՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+