211652_close_icon
views-count1723 դիտում article-date 20:06 02-03-2021

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատախազություն ներկայացված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ

2021 թ. փետրվարի 19- ին  Արցախի  Հանրապետության  մարդու իրավունքների  պաշտպանի  կողմից   սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկում 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում քաղպաշտպանության  գործառույթներն  իրականացնող  պաշտոնատար անձանց կողմից «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքով սահմանված՝  բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ  դեպքերի վերաբերյալ:

Քննարկման նախաձեռնման համար որպես հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները, ըստ որոնց, փետրվարի 19-ի դրությամբ, 33 քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են իրենց բնակության վայրերում, մեկ տասյակից ավելի քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս անհայտ է:

Գործի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով տվյալները փոխանցվել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որի հիման վրա սույն թվականի մարտի 1-ին հարուցվել է քրեական գործ: 
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր