2699 դիտում
13:21 05-03-2021
Լիտվացի մշակութային գործիչներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել ռազմագերիների վերադարձը Հայաստան
Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասն (Kestutis Drazdauskas) «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով նրանք կոչ են անում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան:
Ինչպես հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, տեքստում ասվում է. «Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:
Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»:
Հայտարարությանը միացել են թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ Բուդրայտիս Յուոզասը, կոմպոզիտոր Կալցոնաս Բենհարդասը, կինոռեժիսոր և պրոդյուսեր Դրազդաուսկաս Կեշտուտիսը, օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը, թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր Իբելհաուպտայտե Դալիան, նկարիչ Էիդրիգեվիչյուս Ստասյսը, ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ Կորշչունովաս Օսկարասը, բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր Լանդսբերգիս Վ. Վիտաուտասը, երաժիշտ, պրոդյուսեր, դերասան Մամոնտովաս Անդրիուսը, կինոռեժիսոր և պրոդյուսեր Մատելիս Արունասը, դերասանուհի Մայնելիտե Վայվան, օպերային երգչուհի Միշկունայտե Վիկտորիան, դաշնակահար, կոմպոզիտոր Շիաուչյուլիս Սաուլիուսը, կինոռեժիսոր Ստոնիս Աուդրիուսը, թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ
Ստորպիրշտիս Գեդիմինասը, կինոռեժիսոր Յեվդոկիմովաս Արթուրասը, դերասան, ռեժիսոր Վաչերսկիս Ադոլֆասը, բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր Վենցլովա Թոմասը:

Նմանատիպ նյութեր
2116 դիտում
16:17 08-02-2021
Լիտվայի խորհրդարանի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել արագացնել գերիների վերադարձը Հայաստան
1081 դիտում
21:25 21-02-2024
Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ ու անարգել վերադարձը
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար