211652_close_icon
views-count2108 դիտում article-date 19:47 06-03-2021

Վազգեն Մանուկյան. Իշխանությունները ընտրություններ չեն կարող կազմակերպվել, որովհետև բարոյական իրավունք ու հնարավորություն չունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Մենք համբերատար տանում ենք այս պայքարը, այստեղ հավաքվածներն այս կամ այն կերպ կապված են «Հայրենիքի փրկության շարժման» հետ, բայց  նրանք, ովքեր պահանջում են Նիկոլի հրաժարականը անհամեմատ ավելի շատ են․ այսօր Բաղրամյան պողոտայում կայացած հանարավաքին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, հայտնում է Tert.am-ը:

Նա նշեց՝ հայրենիքը միայն իրենցը չէ և կոչ արեց միանալ։ «Կոչ եմ անում իրենց՝ այս հայրենիքը միայն մերը չէ, ձերն էլ է, ուզո՞ւմ եք միանալ՝ միացեք, չե՞ք ուզում համագործակցել՝ ստեղծեք ձեր կազմակերպությունները, ինչքան ցանցային, ինչքան անկանխագուշակելի լինի, այնքան շուտ կհասնենք մեր նպատակին։ Մեղադրում էին նախկին իշխանություններին, որ ընտրությունների ժամանակ էին փող բաժանում, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը բաժանել է, թող ոչ մեկ իրեն սուրբ չհամարի, առնվազն 5-6 կուսակցություն փող էին բաժանում, որ գային պաշտոնի, իսկ սա մեր պետական, մեր գրպանի փողը բաժանում է ոստիկանությանը, որ իրեն ծառայեն, ո՞րն է ավելի մեծ հանցագործություն: Այսինքը՝ միայն իր հենարանը մնացել է ոստիկանությանը՝ փող բաժանելով պահել իշխանություն, այս իշխանությունը շատ թույլ է և վտանգավոր մեր երկրի համար: Իրենք ընտրություններ չեն կարող կազմակերպվել, որովհետև բարոյական իրավունք ու հնարավորություն չունեն, քանի որ այս պետությունը այլևս ժողովրդակավարական պետություն չէ, այլ ոստիկանական է»:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր