211652_close_icon
views-count12399 դիտում article-date 22:36 06-03-2021

Զույգաղբյուրի միջնակարգ դպրոցում Փոխգնդապետի անունով անվանակոչվեց նաեւ դասասենյակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոսքը մեր կորցրած եղբայրներից փոխգնդապետ Մանվել Կարապետյանի մասին է. նրա հիշատակին նվիրված՝ հայրենի գյուղի՝ Զույգաղբյուրի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում Մանվելի ցուցաբերած խիզախության ու արիության համար նա հետմահու պարգեւատրվեց:

Փոխգնդապետի անունով հարազատ կրթօջախում անվանակոչվեց նաեւ դասասենյակ:

Մանվելի դասղեկը հիշում է նրա հետ ունեցած դասերը այս դասասենյակում եւ այն նստարանը, որտեղ ապագա փոխգնդապետն էր նստում:

Դեռ դպրոցական հասակից հայոց պատմությունը ամենասիրած առարկան է եղել. հիշում է ուսուցիչը:

Հիմա նա այդ պատմության մի մասնիկը դարձավ հավերժ:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+

Նմանատիպ նյութեր