211652_close_icon
views-count3291 դիտում article-date 18:36 09-03-2021

Այսօր ՀՀ նախագահը, երկար մտածելուց հետո, պետք է կողմնորոշվի, թե ո՞վ է ինքը ՀՀ-ում, աշխատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ, թե՞ կատարում է իր պարտականությունները. Գեղամ Մանուկյան

Tert.am-ը գրում է. Առաջիկա մեկ ժամվա մեջ հայտնի կլինի վերջին շրջանի Ազգային անվտանգության, Զինված ուժերի միասնականության և այդ Զինված ուժերի դեմ Հայաստանի Կառավարության, վարչապետի աթոռը զբաղեցնողի անօրինական հարձակումների հետ կապված նոր զարգացումների ընթացքը. Բաղրամյան պողոտայում ընթացող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց «Երկիր Մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

«Այսօր այն օրն է, երբ ՀՀ նախագահը, պետք է երկար մտածելուց հետո վերջապես կողմորոշվի թե ո՞վ է ինքը Հայաստանի Հանրապետությունում, աշխատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ, Նիկոլ Փաշինյանի արդեն երեք տարի շանտաժներո՞վ, թե՞ կատարում է նախագահի իր պարտականությունները, ապահովում է ՀՀ Սահմանադրությունը, օրենքները»,- նշեց նա:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանի՝ այսօր կայացրած որոշումով է պայմանավորված առաջիկա տարիներին Հայաստանի տարածքում իր ներկայությունը, դերը և կարգավիճակը։

«Հանրահավաքի ընթացքում պարզ կլինի արդյոք Արմեն Սարգսյանը համակերպվում է շանտաժին, բռնությունների կոչին, ամեն րոպե ինչ-որ պատգամաբերներ իր տուն ուղարկելու կամ Նիկոլի ոչ բարյացակամ իր տուն այցի և կատարում է այն հանձնարարականը, պահանջը, որ կա Կառավարության շենքից, թե ի վերջո տերն է Սահմանադրության և ինչպես Սահմանադրությունն է ասում պետության գլուխն է»,– ասաց նա:

Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Վազգեն Մանուկյանի մեղադրանքը փոխելու և կրկին մեղադրանք առաջադրելու Քննչական կոմիտեի այսօրվա տեղեկատվությանը, նշեց.

«Այսօր իրավապահ համակարգը նոր քայլ արեց Նիկոլին ծառայելու իր ստրկական գործողությունների մեջ՝ լրացնելով Վազգեն Մանուկյանի մեղադրանքը և շարունակելով ծառայել մեկ մարդու՝ ոտնատակ տալով Հայաստանի օրենքն ու օրենսդրությունը: Այլևս իմաստ չկա նրանց ասելու, բացատրելու՝ քրեական գործ հարուցելով, ծավալներն ավելացնելով, հոդվածներ մտցնելով ՀՀ-ում չի լինելու բռնապետություն, Հայաստանի քաղաքացիները, սկսած Վազգեն Մանուկյանից՝ մինչև սահմանի մեր վերջին բնակիչ, չեն լռելու»:

Նմանատիպ նյութեր