211652_close_icon
views-count68327 դիտում article-date 17:36 10-03-2021

Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. 41–ամյա վարորդը Toyota-ով տապալել է էլեկտրասյունն ու մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 41-ամյա Գեղամ Սարգսյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն  և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Սարգսյանն ու նրա ուղևոր, Հրազդանի բնակիչ, 30-ամյա Էդգար Գզողյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհայի ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ   Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներն ու ապահովագրական ընկերության գործակալը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր