1830 դիտում
19:23 10-03-2021
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 40 տարեկան է․ մի շարք աշխատակիցներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի, շնորհակալագրերի, մեդալների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենն արդեն 40 տարեկան է: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս կառույցը գործարկվեց 1981թ. մարտի 7-ին, և Երևանը դարձավ իր բնակչության թվի համեմատ այն փոքրաթիվ քաղաքներից մեկը, որը մետրո ունի: Հոբելյանական տարվա առթիվ Երևանի մետրոպոլիտեն է այցելել քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մետրոպոլիտենը Հայաստանի և Երևանի հպարտությունն է, ես այդպես եմ ընկալում: Ցավով ուզում եմ նշել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ընդունել ենք ընդամենը մեկ կայարան, բայց, ինչպես գիտեք, ինքս երազում եմ և ամեն ինչ անում եմ և անելու եմ, որպեսզի այս նախագիծը շարունակվի: Մրցույթ է հայտարարված տեխնիակական բնութագրի, այսինքն՝ երկու ամսից կունենանք նախագծող ընկերություն, որը հաղթել է մրցույթում և կսկսի նախագծել: Այստեղ մնում է, որ կառավարությունը նույնպես կանգնած լինի մեր կողքին»,- նկատել է քաղաքապետը:
Միջոցառման մասնակիցները մետրոպոլիտենի հետ չորս տասնամյակ ճանապարհ անցած մասնագետներ են, մարդիկ, ովքեր մասնակցել են մետրոյի կառուցման ու շահագործման գործին: Մետրոպոլիտենի 40-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետը ոսկե մեդալով պարգևատրեց մետրոպոլիտենի «Երթևեկություն» մասնաճյուղի «Գարեգին Նժդեհի հրապարակ» ստորգետնյա կայարանի կայարանապետ Ռուզաննա Դավթյանին, «Էլեկտրագնացքների շահագործում և նորոգում» մասնաճյուղի շահագործման արտադրամասի մեքենավար հրահանգիչ Զուլումաթ Բարսեղյանին, տեխնոլոգիական, տնտեսական գնացքների հիմնանորոգման ուղեմասի պետ Ավետիք Գրիգորյանին և «Էլեկտրամատակարարում» մասնաճյուղի կարգավարական կետի և տեխնիկական շտապօգնության ուղեմասի պետ Ավետիք Գրիգորյանին: Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:
«Այս թվի մեջ՝ 40 տարի, շատ բան է ասված, շատ բան է պարունակում այս թիվը. երկար տարիների դժվար աշխատանք՝ պահպանելու այն մեծ ներդրումը, որը կատարվել է: Ինքս կարող եմ փաստել, լինելով աշխարհի տարբեր մետրոպոլիտեններում, որ մեր մետրոն իսկապես շատ գեղեցիկ է և շատ մաքուր: Շատ առաջադեմ պետությունների մայրաքաղաքների մետրոպոլիտեններն այսպես մաքուր չեն և չեն կարողանում այսպես մաքուր պահել, իսկ մենք կարողանում ենք: Սա ձե՛ր շնորհքն է: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար», - նշել է քաղաքապետը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1144 դիտում
23:10 07-03-2023
Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով և արժանացել շնորհակալագրերի
Այս բաժնից
493 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1645 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
532 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը