211652_close_icon
views-count2273 դիտում article-date 22:17 10-03-2021

Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ էլ պարտվեց Վրաստանի ընտրանուն

Մարտի 10-ին՝ Երևանում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը համառ պայքարում զիջեց մրցակցին 2:3 հաշվով:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում մեր հավաքականը պարտվել էր 0:5 հաշվով։

Հայաստան-Վրաստան՝ 2:3 (1:2)

Երևան, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Գրիգորի Օսոմկով (Էստոնիա)

Գոլերի հեղինակներ՝ Կուրտանիձե, 5'56", Բինյո, 8'09", Էլիսանդրո, 22'03" (Վրաստան), Մաշումյան, 11'33", Նևեդրով, 20'26" (Հայաստան)

Հայաստան

19․ Ռոբերտ Բոյարկին, 6․ Նիկիտա Խրոմիխ, 7․ Վլադիմիր Սանոսյան, 8․ Դենիս Նևեդրով, 13․ Արթուր Մելքոնյան

Պահեստայիններ․ 12․ Լուան Բարբոսա, 3․ Գամլետ Մանուկյան, 4․ Ռաֆիկ Բաղդասարյան, 9․ Սարգիս Մարգարյան, 10․ Սարո Գալստյան (ա), 11․ Գարեգին Մաշումյան, 14․ Կելսոն, 15․ Դավիդ Ասլանյան, 20․ Վիտինյո

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Վրաստան

1․ Զվիադ Կուպատաձե (ա), 10․ Ռոնինյո, 16․ Թալես, 17․ Արչիլ Սեբիսկվերաձե, 19․ Էլիսանդրո

Պահեստայիններ․ 12․ Թոռնիկե Բուկիա, 6․ Ջանիկո Գիորգայա, 7․ Շոթա Տոփուրիա, 8․ Վախթանգ Կեկելիա, 9․ Իրակլի Թոդուա, 11․ Վախթանգի Ջվարաշվիլի, 15․ Նիկոլոզ Կուրտանիձե, 18․ Բինյո, 20. Բրունո

Գլխավոր մարզիչ՝ Ավթանդիլ Ասատիանի

Նմանատիպ նյութեր