211652_close_icon
views-count19687 դիտում article-date 22:24 10-03-2021

Ավտովթար Երևանում. բախվել են Hyundai-ը, Mercedes-ն ու քննչական կոմիտեի Nissan-ը. վթարի պատճառը Hyundai-ի վարորդի ինքնազգացողության վատացումն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանութամբ, բախվել են  Երևան քաղաքի բնակիչներ, 30-ամյա Դավիթ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, 40-ամյա Արթուր Գ.-ի վարած Nissan մակնիշի և Արմեն Գ.-ի, (ում տարիքը պարզվում է)  վարած  Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառաողներն ու  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել  է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ Hyundai-ի վարորդ Արմեն Գ.-ի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է, ով այնուհետև դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mercedes-ին, Mercedes-ին էլ բախվել է Nissan-ը: Վերջինիս վարորդ Արթուր Գ.-ն էլ աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեում, ավտոմեքենայի համարանիշներն էլ  հաշվառված են ՀՀ քննչական կոմիտեի հաշվեկշռում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր