1764 դիտում
09:20 11-03-2021
Կընդունե՞ն արդյոք նախագահի հրավերը Փաշինյանը, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին, հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել հրավիրյալների տրամադրվածությունը, սակայն հիմնականում ուժերը նշում էին, թե կկարողանան այդ հարցին պատասխանել միայն քննարկումներից հետո: Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Խորհրդում կքննարկենք հարցը, որից հետո որոշում կկայացնենք և այդ մասին կհայտարարենք»:
Հայրենիքի փրկության շարժման մեջ ներգրավված ուժերի ներկայացուցիչները ևս կքննարկեն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը պարզել չհաջողվեց. նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տևական ժամանակ է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Հավելենք, որ, ամենայն հավանականությամբ, բոլոր ուժերն էլ կգնան, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի քաղաքական դաշտում առկա ուժերին Նիկոլ Փաշինյանն արդեն ուղարկել է իր մտադրությունների մասին մեսիջներ, այն է` գարնան վերջ կամ ամառվա սկիզբ կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ու դա կլինի իր հրաժարականի գնով:
Նախագահի մոտ քննարկվող հիմնական թեման ընտրությունների մանրամասներն են լինելու: Ի դեպ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նահանջն էլ է դրանով պայմանավորված. նա հասել է Փաշինյանի հրաժարականին, մնում է դա պաշտոնապես ազդարարվի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2391 դիտում
20:30 11-03-2021
«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները մերժեցին Արմեն Սարգսյանի հրավերը
2139 դիտում
09:26 12-03-2021
Ինչո՞ւ «Հայրենիքի փրկության շարժումը» մերժեց նախագահի հետ հանդիպման հրավերը. «ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»