211652_close_icon
views-count190600 դիտում article-date 22:32 11-03-2021

Տեսախցիկը արձանագրել է Թոխմախի գերեզմանների հարևանությամբ տեղի ունեցած զինված «ռազբորկան». շոշափվում են ինչ-որ «Շիշ բռնող», հեռախոսների «Լոլո», բիզնեսմեն Ռուստամ և «Շինարարների Ֆազ» անուններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է  բացառիկ  տեսանյութ՝ ինչպես է այս տարվա հունվարի 13-ին Երևանում տեղի ունեցել «զինված ռազբորկան», որի ժամանակ հնչել էին կրակոցներ, ինչից հետո  «ռազբորկայի» մասնակիցների   ռուսական  կեղծ համարանիշներով «յաշիկ»-ն ու Mercedes AMG GL 42-ը հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի վարչական տարածքում:

Կրակոցներին մասնակցություն ունենալու մեջ շոշափվում էին ինչ-որ խորհրդավոր «Շիշ բռնող»-ի, հեռախոսների «Լոլո»-ի և իբրև բիզնեսմեն Ռուստամի և «Շինարարների Ֆազ»-ի անունները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նշված քրգործը հարուցվել էր հունվարի 13-ին՝  Երևանում հնչած կրակոցների փաստով: Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալների համաձայն՝ պարզել էին, որ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և դրա արդյունքում վնասվել էին Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզելու նշված ավտոմեքենաների սեփականատերերի, վիճաբանության մասնակիցների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, ով հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է:

Ոստիկաններն ու քննիչները պարզում էին նաև ստացված այն ինֆորմացիան՝ ովքեր են խորհրդավոր «Շիշ բռնողն» ու Սարյանի պոչտայի հեռախոսների գործով զբաղվող «Լոլոն», որոնց մասին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվում, որ նրանք կապ ունեն նշված հանցագործության հետ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes G500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշները կեղծ են, իսկ նշված ավտոմեքենան պատկանում է Ռ. Ստեփանյանին, ով ժամանակին ինչ-որ հանցագործության համար գտնվում էր հետախուզման մեջ և նրան հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ու բերման էին ենթարկել ոստիկանություն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 162+
162+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր