12637 դիտում
09:01 12-03-2021
Տարածաշրջանի «կարմիր գծերն» ավելի են բարակում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մարտի 15-18-ն Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ պլանային զորավարժություններ։ Ադրբեջանի զինված ուժերի պլանային զորավարժությունները չեն կարող ուշադրության չարժանանալ մեր կողմից, հաշվի առնելով այդ երկրի անթաքույց սպառնալիքները և ոտնձգությունները՝ ուղղված մեր երկրի տարածքային ամբողջականությանը։ Տարածաշրջանային երկրների, հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ռազմական գերակտիվությունը հստակ խնդիր է դնում նաև մեր առջև՝ վերակազմակերպելու և կրկին մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելու հայկական բանակը։ Բնականաբար արցախյան վերջին պատերազմի արդյունքներն ուժեղ հարված էին, սակայն վստահաբար հայկական բանակը և հայ զինվորն ունեն մարտական ոգին վերագտնելու մեծ ներուժ։ Ուժի լեզուն միակն է, որը թշնամին լավ է հասկանում։
Ներկայիս զարգացումների ֆոնին հարց է առաջանում՝ կվերսկսվի՞ արդյոք պատերազմը՝ այս անգամ Հայաստանի սահմաններին։ Եթե դա պայմանավորված լիներ միայն Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությամբ, ապա միանշանակ կարող էինք ասել, որ պատերազմի վերսկսումը ժամանակի հարց է, սակայն այստեղ են հատվում նաև այլ երկրների «կարմիր գծերը», որոնք կարող են զսպող դեր ունենալ թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացման համար։ Մյուս կողմից, մտահոգիչ է այն, որ իրավիճակը սրվում է Դոնբասում, ինչը կարող է մեծ ռեսուրսներ պահանջել Ռուսաստանից և խոցելի դառնա մեր տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակը վերահսկելու հնարավորությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2594 դիտում
10:19 21-01-2022
Արևմուտքի և Ռուսաստանի միջև «կարմիր գիծն» ավելի է բարակում․ «Հայաստանի Հանրապետություն»
2097 դիտում
11:58 18-10-2019
«Անկեղծ ասած» - «Ընդդեմ Թովմասյանի արշավում անցնում են կարմիր գծերն ու փլուզում պետական համակարգը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
5085 դիտում
21:13 05-04-2015
Գնացքը բախվում է գծերն հատող ավտոմեքենային. տեսանյութ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը