1250 դիտում
14:22 15-03-2021
Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերը հասանելի են
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից ընտրվել և հայերեն լեզվով համառոտագրվել են Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղենիշային (էական) գործերով թվով 19 վճիռներ ինչպես պրակտիկ իրավաբաններին, այնպես էլ իրավաբան-գիտնականներին Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին (հիմնականում 2018-2020 թվականներ) ծանոթացնելու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
Ընտրված վճիռների առանձնահատուկ հետաքրքրությունն ու կարևորությունը պայամանավորված է մեր երկրի իրավական համակարգում առկա նմանաբնույթ իրավական խնդիրներով: Վճռի համառոտագրության մեջ ներառվել են նաև Եվրոպական դատարանի վերաբերելի այլ նախադեպերի օրինակներ, որոնք առնչվում են կոնկրետ վճռում Եվրոպական դատարանի կողմից բարձրացված և վերլուծված իրավական խնդրին, ինչպես նաև տվյալ գործով խախտված կամ չխախտված իրավունքներից բխող իրավական հարցերի առնչությամբ Եվրոպական դատարանի ընդհանրական մոտեցումները:
Եվրոպական դատարանի համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերն արդեն հասանելի են HUDOC նախադեպային իրավունքի որոնման կայք էջում հետևյալ հղմամբ:

Նմանատիպ նյութեր
891 դիտում
15:11 03-12-2015
ԱԺ-ն կքննարկի Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա մշակված կարևոր օրենքների նախագծերը
748 դիտում
18:56 05-09-2024
Քննարկվել են ՀՀ-ի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցեր
16507 դիտում
23:12 26-02-2016
«Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս...». Գագիկ Սուրենյանը ` գարնան առաջին օրվա եղանակի մասին
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»