211652_close_icon
views-count1870 դիտում article-date 19:32 15-03-2021

Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը: Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը:
 
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ենգիբարյանի արվեստը գնահատող երևանցիներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ:

Ի դեպ, տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ:
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր