2463 դիտում
15:47 16-03-2021
Առողջապահության նախարարը հորդորում է զգոն լինել և լուրջ վերաբերվել կորոնավիրուսին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է պահպանել զգոնությունը և լուրջ վերաբերվել կորոնավիրուսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավանեսյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի իրավիճակը չլարվի այնպես, որ մեր առողջապահական համակարգը հնարավորություն չունենա լիարժեք կերպով տրամադրել բժշկական օգնություն: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ պետք է բոլորս շատ լուրջ վերաբերվենք, լինենք զգոն, իհարկե, մենք չենք կարող անընդհատ վախի մթնոլորտում ապրել, բայց հարցին վերաբերվելու զգոնությունն ու լրջությունը շատ կարևոր է»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ այս պահին կորոնավիրուսով վարակված անձանց 10 բժշկական կենտրոն է սպասարկում:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179 հազար 287 դեպք, որոնցից 166 702-ն առողջացած, 3277-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Արձանագրվել է մահվան 839 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Նմանատիպ նյութեր
1899 դիտում
17:20 25-01-2016
Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին լինել առավել զգոն և ուշադիր
9060 դիտում
22:20 25-01-2016
Մեր բոլոր համաքաղաքացիներին հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր
7607 դիտում
23:32 08-02-2016
Բոլոր համաքաղաքացիներին հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր. Երևանի քաղաքապետարան
Այս բաժնից
412 դիտում
15:59 18-10-2024
Ստամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը
439 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են