51604 դիտում
16:12 16-03-2021
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 22 տոննա դիզվառելիքով բարձված Scania-ն կողաշրջվել է. սկսվել է արտահոսք, ճանապարհը միակողմանի փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 03։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս. Մ-ն Կապան-Գորիս ավտոճանապարհին իր վարած Scania մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչով բեռնատարով դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է, և ցիստեռնից, որում եղել է 22 տոննա դիզվառելիք, արտահոսք է սկսվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրլարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+