211652_close_icon
views-count1911 դիտում article-date 23:08 16-03-2021

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արցախի ԱԳ նախարարին. քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր


Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղապահ առաքելության գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարարներն անդրադարձել են նաև մարդասիրական ոլորտի խնդիրներին, ընդգծել զոհված զինծառայողների աճյունների դուրսբերման, բոլոր ռազմագերիների և պատանդների ազատ արձակման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր