211652_close_icon
views-count12615 դիտում article-date 16:01 20-03-2021

Ադրբեջանցի մարզիկին հաղթած Վազգեն Թևանյանին անվանակոչել են Սպարապետի պատվին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում ոսկե մեդալ նվաճած ազատ ոճի հայ ըմբիշ Վազգեն Թևանյանին անվանակոչել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատվին:
Ֆեդերացիայից հայտնում են, որ մեր չեմպիոնը ծնվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ Սպարապետի մահվան օրը: Ըմբիշը նույնպես Արարատի մարզից է:

Հիշեցնենք՝ Վազգեն Թևանյանը (65 կգ) երեկ 9:0 հաշվով ջախջախել էր աշխարհի եռակի չեմպիոն և օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին և դարձել մրցաշարի ոսկե մեդալակիր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր