211652_close_icon
views-count16041 դիտում article-date 21:27 21-03-2021

Լրագրող ներկայացած անձը զինվորին օգնելու պատրվակով մի քանի քաղաքացիներից հափշտակել է խոշոր գումարներ. ոստիկանությունը փնտրում է ստահակին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժին են հրավիրվել Եղեգնաձորի բնակիչներ, 68-ամյա Հայկ Ի.-ն, 61-ամյա Խաչիկ Մ.-ն, 39-ամյա Նանե Ա.-ն և 69-ամյա Խաչիկ Գ.-ն:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն Արթուր նշված անձանց մոտ ներկայացել է, որ ինքը լրագրող է, և զինվորին օգնելու պատրվակով ճիվաղը այս անձանց վստահությունը չարաշահելու եղանակով, iDram համակարգի միջոցով Հայկ Ի.-ից հափշտակել է 60 հազար դրամ, Խաչիկ Մ.-ից՝ 110 հազար դրամ, Նանե Ա.-ից՝ 80 հազ. դրամ, իսկ Խաչիկ Գ.-ից՝ նույն եղանակով նախ հափշտակել է 30 հազ. դրամ, իսկ հետո փորձել է կորզել ևս 40 հազ. դրամ, սակայն Խաչիկ Գ.-ն այդ 40 հազ. դրամը չի տրամադրել:
 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ լրագրող ներկայացած ոմն Արթուրի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր