7139 դիտում
14:05 23-03-2021
Մովսես Հակոբյանն անհեթեթություն համարեց «ՍՈՒ 30»-ների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. slaq.am
ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը «երեխայական» բնութագրեց վարչապետի հայտարարությունն այն մասին, թե նախկին իշխանությունները կարող էին ՍՈւ-30 կործանիչներ ձեռք բերեին, իսկ իրենք՝ հրթիռները, փոխանցում է slaq.am-ը։
«Քանի որ վարչապետն Արագածոտնի մարզում անդրադարձավ ՍՈՒ 30-ների գնման գործընթացին, ուղղակիորեն չտալով իմ անունը, ուզում եմ անդրադառնալ դրան։ Թվում է, թե դա մի երեխայական արտահայտություն է։ Նշանակում է, թե տան մի անդամը երեխայի համար հեծանիվ պետք է առնի, մյուս դետալները՝ մյուս անդամները։ Կամ մեքենան առնես, իսկ բենզինը թողնես ապագայի համար, որ ուրիշ մեկն առնի։ Անհեթեթություն է», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնած տեղեկությունը, որ ՍՈՒ-30 ՍՄ կործանիչները ձեռք են բերվել առանց զինամթերքի:
«Մեզ ասում են ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո՛, մենք ինքնաթիռ առել ենք, և, այո՛, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք։ Բա ինչի՞ 26 տարվա պետությունը չի ունեցել կործանիչ ավիացիա», - Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել էր Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր
3773 դիտում
10:39 07-08-2018
Նախարարն անտեղի համարեց պառակտման ոգի սերմանող հայտարարությունները. «Ասպարեզ»
12143 դիտում
13:35 21-04-2021
«Մեղրիի միջանցք» չի լինելու. Նիկոլ Փաշինյանի պատասխանը քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ. slaq.am
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»