211652_close_icon
views-count4052 դիտում article-date 16:38 23-03-2021

«Սկսվում է քաղաքական ակցիաների նոր ալիք, Բաղրամյան պողոտան բացվում է, Դեմիրճյան փողոցի վրանային ճամբարը հայտարարվում է Շարժման շտաբ». Հայրենիքի փրկության շարժում

Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների և  քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանությունների դեմ։ Այս մասին ասված է Հայրենիքի փրկության շարժման տարածած հայտարարության մեջ:

«Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել  հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է տալիս:

Հասարկության և քաղաքական բոլոր ուժերի համար արդեն ակհայտ է, որ առանց առկա ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր չէ Հայաստանի զարգացումը, ավելին՝ վտանգի տակ են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Միաժամանակ ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենևին Շարժման նպատակը չէ:

Ելնելով վերը նշվածից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է.

1.    Սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:

2.    Հանրային ճնշման պահպանման և Շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել Շարժման շտաբ:

3.    Վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարամարությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Շարժման խորհուրդը նաև հայտնել է, որ հետագա անելիքները քննարկելու համար  մարտի 28-ին, ժամը 15:00-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման համապետական հանրահավաքը:

Նմանատիպ նյութեր