12120 դիտում
14:30 24-03-2021
Ծնունդդ շնորհավոր, իմ ընկեր, իմ Կարո Սպիտակ Արջ,Շահե Աճեմյան
Մարտի 24 1962 - Փառք քեզ, փառք հայ ազգին, փառք ՀԱՅԱՍՏՆԻՆ ՈՒ ԱՐՑԱԽԻՆ!
Ծնունդդ, քո 59-ամյակդ շնորհավոր, իմ ընկեր, իմ ՍՊԻՏԱԿ ԱՐՋ: Ցեղասպանության հետևանքով սփյուռքում ծնված, մշեցու թոռնիկ Կարո Հայկի Քահքեջյան, իմ ընկեր , մեր սերունդը մեծացավ դաստիարակվեց հայեցի, աստվածավախ և հայրենասեր: Այս ամենը մեզ փոխանցեցին մեր պապիկներն ու տատիկները, դպրոցների ուսուցիչները:
Նրանք մի սերունդ էին, ովքեր կորցրել էին հայրենիք ու տեսել էին ցեղասպանություն; ապրեցին վիրավորված արժանապատվություն և հայրենիքի կարոտ, ուխտեցին մեզ և հավատացին մեզ , սուս- փուս մեզ փոխանցեցին այն սուրբ կտակը, որ մեր պարտքն է հայ ծնվելով, ճիշտ և հայեցի ապրելն իմանալ, սովորեցրեցին միշտ պատրաստ լինել ճիշտ պահին գործել, ամոքել մեր ազգային ցավն ու հաղթահարել ողբերգությունները , վերականգնել հայի հպարտ արժանապատվությունը, ազատագրել մեր Հայրենիքը , տեր կանգնել մեր հազարամյակներից ժառանգած Հայրենիքին` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ:
1988-89-90-91 ..... Երկրաշարժ, պատերազմ, արյունաքամ Արցախ, սոված Հայրենիք ... ԿՏԱԿՆԵՐ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՑ ՈՒ ՊԱՊԵՐԻՑ ... Եկանք անծանոթ, բայց մեր երակներին ու հոգուն հարազատ Հայրենիքին օգնելու, մեր խոստացածն ու երդումը կատարելու` հանուն մեր հայ լինելու, հանուն մեր ազգի վրեժը լուծելու, ցավը թեթևացնելու:
Կարո ջան, ես մնացի ներքև դուն գնացիր վերև .. Այսօր պիտի հիշեմ քո ծնունդը ,այսօր պիտի վերապրեմ անցյալը ու բարձր ձայնով պիտի գոռամ. "Փառք քեզ, փառք հայ ազգին, փառք ՀԱՅԱՍՏՆԻՆ ՈՒ ԱՉՑԱԽԻՆ! Ծնունդդ, քո 59-ամյակդ շնորհավոր, իմ ընկեր, իմ, մեր ՍՊԻՏԱԿ ԱՐՋ ....Սերունդները, քաջերը միշտ քեզ կհիշեն և կապրեն քո օրինակով:"
Հ.Գ Այսօր Մարտ 24 2021 Ծնունդդ շնորհավոր, իմ ընկեր, իմ Կարո Սպիտակ Արջ: Այս առավոտ այցելեցի Երաբլուր, Կարոյին, Մոնթեյին, Զորավար Անդրանիկին և մեր նորագույն հերոս տղերքին, ոչ մի բան ու ոչ մեկին հայրենիքի կորստի ու դավաճանների մասին չպատմեցի, կպատմեմ ամեն ինչ, երբ նորից ազատագրվենք և ազատագրենք մեր հողերը:
Ծնունդդ շնորհավոր Կարո ջան:
Շահե Աճեմյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
28049 դիտում
10:56 24-03-2019
Ծնունդդ շնորհավո՛ր, Գաղափարի Զինվոր ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ՝ ՍՊԻՏԱԿ ԱՐՋ. Շահե Աճեմյան
8100 դիտում
19:00 10-12-2015
Արջ կա՝ իր համար արջ է, արջ էլ կա՝ ծառայություն է մատուցում