211652_close_icon
views-count1587 դիտում article-date 15:25 27-03-2021

Կորոնովիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով 14 օրով կկասեցվեն ՃՈ Գորիսի հաշվառման-քննական խմբի աշխատանքները

Կորոնովիրուսի համավարակի հնարավոր տարածումը կանխելու, տարածքն ախտահանելու և կանխարգելիչ այլ միջոցառումներ իրականացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից 14 օր ժամկետով կասեցվելու է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի աշխատանքները: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից։

«Այն անձինք, ովքեր ունեն անհետաձգելի գործարքների անհրաժեշտություն, կարող են դիմել մոտակա հաշվառման-քննական ստորաբաժանում: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ ստեղծված անհարմարությունների համար»,- ասված է ՃՈ հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր