211652_close_icon
views-count2270 դիտում article-date 09:49 31-03-2021

Կովերն ու ոչխարներն ավելացել են, խոզերը՝ պակասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կենդանիների գլխաքանակն ավելացել է, բայց խոզերի գլխաքանակը զգալի պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 613 հազար 413, 2020-ին՝ 579 հազար 256, 2019-ին՝ 571 հազար 861, այսինքն՝ մեկ տարվա ընթացում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 34 հազար 157-ով:

Կովերի գլխաքանակն է ավելացել Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռիի, Արագածոտնի մարզերում: Ի դեպ, տեղեկացնենք, որ կովերի գլխաքանակը 2018 թվականին կազմել է 266 հազար 800, 2019-ին՝ 253 հազար 990, 2020-ին՝ 251 հազար 716, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ 265 հազար 810: Փոխարենը 9.1 տոկոսով կամ 23 հազար 31-ով պակասել է խոզերի գլխաքանակը:

Եթե 2020 թվականին խոզերի գլխաքանակը կազմել է 223 հազար 252, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ այն 200 հազար 221 է: Պաշտոնապես Հայաստանում ոչխարի գլխաքանակը 8.4 տոկոսով կամ 53 հազար 841-ով ավելացել է, այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ոչխարի գլխաքանակը կազմել է 693 հազար 439, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 639 հազար 598»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր