48190 դիտում
13:19 31-03-2021
Քեզ բացակա չենք դնի. քարինջեցի 20-ամյա հերոս զինվորն անմահացավ՝ առաջնագծում մինչև վերջ արժանի հակահարված տալով թուրք-ադրբեջանական հրոսակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վաղը՝ ապրիլի 1-ին, Վանաձոր քաղաքի զինվորական պանթեոնում հողին է հանձնվելու Լոռու մարզի Քարինջ գյուղում ծնված 20-ամյա Արման Անտոնյանի աճյունը։
Քարինջեցի երիտասարդ հերոսն անցյալ տարվա հոկտեմբերի 20-ից որպես անհայտ կորած որոնվում էր Արցախի պաշտպանության բանակի կողմից։
Ծառայության ընթացքում Արմանը ցուցաբերել է ոչ միայն խիզախություն, այլև մարդկային բարձր հատկանիշներ է ունեցել, ինչի համար էլ թե սպայական կազմը, թե զինվորները ցանկացել են միշտ ծառայության ժամերն անցկացնել նրա հետ։
Այս տարվա հունվարին նա պետք է զորացրվեր։ Սեպտեմբերին, երբ թուրք-ադրբեջանական հրոսակները, հետո՝ նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Արմանն առաջին իսկ օրվանից Հադրութի առաջնագծում իր զինակից ընկերների հետ կենաց-մահու պայքար է տվել ոսոխի դեմ՝ անառիկ պահելով իրենց վստահված առաջնագիծը։
Վերջին մարտը նա տվել է Կուբաթլիում, որտեղ էլ զոհվել է։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+