211652_close_icon
views-count2825 դիտում article-date 12:37 01-04-2021

Կառավարությունը և ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը. Գևորգ Էմին-Տերյան

Կառավարությունը և ԿԳՄՍ-ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Գևորգ Էմին-Տերյանն ասել է, որ նիստին Կառավարությունից և ԿԳՄՍՆ-ից ոչ ոք չի մասնակցում։

Նշենք, որ այսօր՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 հարցով։

«1. 2019-2020 ուստարում «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի գոր-ծունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վե-րաբերյալ հաշվետվության ներկայացում եւ 2016-2020 թթ. «Երեւանի պետա­կան համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

2. «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փո­փոխությունների եւ լրացումների կատարման հաստատում:

3. «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացում:

4. «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թա­փուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմակերպում:

5. «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացում:

6. «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի Իջեւանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմակերպում:

7. Ընթացիկ հարցեր»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Կառավարությունը և ԿԳՄՍ֊ն բոյկոտում են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։

Posted by Գևորգ Էմին-Տերյան on 2021 թ. ապրիլի 1, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր