1491 դիտում
09:37 02-04-2021
Սյունիքի ռազմավարական նշանակությունը մեծանում է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Տեսակոնֆերանսի ձեւաչափով նախօրեին տեղի էր ունեցել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (CCTS, Թյուրքական խորհուրդ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Այս հանդիպումը մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որքանով խոսք է եղել անմիջականորեն Հայաստանին առնչվող եւ մեր շահերին վերաբերող թեմաների մասին։ Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ապագայում՝ Ռամադանի տոներից հետո Ալիեւի հետ այցելելու է Շուշի, ինչը նրանց համար «կդառնա եւս մեկ տոն»։ Ալիեւի եւ Էրդողանի համար Շուշին դարձել էր գերնպատակ։ Ռազմավարական կարեւորություն ունենալուց բացի Շուշին նաեւ խորհրդանշական նշանակություն ունի։ Պատահական չէ, որ Շուշին հռչակվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, եւ բազմաթիվ նախագծեր են մշակվում, որոնք ցանկանում են կյանքի կոչել հենց Արցախ աշխարհի զարդը համարվող քաղաքում։
Մյուս չափազանց կարեւոր հայտարարությունն արվել է Ադրբեջանի նախագահի կողմից եւ վերաբերում է Սյունիքին, որտեղով պատրաստվում են միավորել թյուրքական աշխարհի երկրները, իսկ առաջին հերթին՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Որպես հյուսիսն ու հարավը, ինչպես նաեւ արեւմուտքն ու արեւելքը միմյանց կապող կարեւորագույն հանգույց՝ Սյունիքը որոշիչ դերակատարություն է ունենալու պետությունների համար տարածաշրջանային զարգացումներում։
Եթե Զանգեզուրը դառնա թյուրքական աշխարհը միավորող գործոն, ապա դրանով կասկածի տակ կդրվի մեր պետականությունը, այնինչ այսօր Հայաստանը կարող է եւ պարտավոր է ամուր պահել մեր երկրի ողնաշարը՝ Լեռնահայաստանը, ինչը թույլ կտա պահպանել եւ մեծացնել տարածաշրջանում ունեցած մեր կշիռը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
999 դիտում
10:41 02-09-2022
Ոչ ոք չի կարող ժխտել Արցախի Հանրապետության իրավական և պատմական նշանակությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
2061 դիտում
09:54 05-06-2021
Ականի պայթյուններ ռազմավարական նշանակությամբ․ «Հայաստանի Հանրապետություն»
2212 դիտում
10:01 13-07-2022
Երբ ռազմավարական դաշնակիցդ քեզ դաշնակից չէ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը