211652_close_icon
views-count2067 դիտում article-date 23:22 05-04-2021

Երբ նկարում են գիտության ոլորտի ներկայացուցիչները. «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների աշխատանքների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:

Պատմական հանգամանքների բերումով՝ հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:

Խոսենք հայ  արվեստասեր հանրության սիրված մշակութային օջախներից մեկի՝ «Նարեկացի»  արվեստի միության  մասին:Այստեղ մշտապես տիրում է շատ ջերմ ու մտերմիկ մթնոլորտ,ինչպես տնօրինությունն, այնպես էլ բոլոր աշխատողները միշտ հյուրընկալ ու յուրովի են մոտենում յուրաքանչյուր այցելուին: Այստեղ կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ,մասնավորապես՝ հանդիպումներ սիրված արվեստագետների ու մտավորականների հետ, ցուցահանդեսներ, համերգներ, գրքերի շնորհանդեսներ, հուշ-ցերեկույթներ, ֆիլմերի դիտումներ, հոբելյանական երեկույթներ և այլն: Եվ ահա այստեղ ապրիլի 5-ին՝ տեղի ունեցավ հերթական միջոցառումը «Գիտության և արվեստի խաչմերուկում» խորագիրը կրող՝ ցուցահանդեսի բացումը:

Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ արվեստագետներ, ազգագրագետներ, պատմաբաններ ու նկարիչներ՝ մասնակցելու այս գեղեցիկ ցուցահանդեսին: Այստեղ ներկայացված էին Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների աշխատանքները: Կազմակերպիչների խոսքերով, ցուցահանդեսին իրենց մասնակցությամբ հանդես եկան նաև մասնագիտությամբ բանասեր գիտության ոլորտի ներկայացուցիչներից:

Այստեղ ներկայացված էին թվով 9 հեղինակների,մասնավորապես՝Լիլիթ Տեր-Մինասյանի,Կարո Չալիկյանի,Անի Սարատիկյանի, Վիկտորյա Վասիլյանի, Արսեն Հարությունյանի,Արմինե Գաբրիելյանի,Լուսինե Տանաջյանի,Կարեն Հովհաննիսյանի, Լուսինե Հայիրյանի  աշխատանքները:

Միջոցառումը վարում էր, ինչպես նաև բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց ցուցահանդեսն ու կազմակերպելու գաղափարն, իսկ վերջում շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից ու մասնակիցներից հույս հայտնեց, որ նմանատիպ ցուցահանդեսները կլինեն շարունակելի՝զարգացնելու մեր երկրի մշակույթի, մասնավորապես՝ նկարչության դարավոր ավանդույթները: Ելույթներով հանդես եկան «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-տնօրեն Նարեկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Արսեն Բոբոխյանը և այլք:

Այսպիսով՝ տարիների ընթացքում գիտաշխատողներն իրենց գիտական գործունեությանը զուգահեռ նաև ստեղծագործել են՝ չունենալով բազային կրթություն այդ ոլորտում։«Ինչպես մեր անհատականությունները, այնպես էլ մեր ստեղծագործությունները խիստ տարբեր են, չնայած դրան, փորձել ենք բոլորիս աշխատանքներն էլ համադրել այս ցուցահանդեսի շրջանակում»,-նշում են աշխատակիցները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 9-ը:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր