2043 դիտում
13:33 09-04-2021
Կյանքից հեռացել է բարերար Հրայր Հովնանյանը
91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ մահախոսական է գրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որը ներկայացնում ենք ստորև.
«Մեր ժողովրդին պատուհասած մեծ ցավերի մեջ մեկն էլ ավելացավ: Կյանքից հեռացավ հայ ժողովրդի արժանավոր զավակ, ազգային նվիրյալ, իր կյանքն ու գործը հայության ներկային ու ապագային նվիրած մեծ բարերար Հրայր Հովնանյանը:
Ես այն քչերից եմ, ովքեր քաջածանոթ են 1990-ից մինչև իր մահկանացուն կնքելը Հրայր Հովնանյանի հայրենանվեր բոլոր գործերին:
Դրանց մասին գուցե նաև ապագայում հատորներ գրվեն: Սակայն այսօր իսկ վստահաբար կարող ենք արձանագրել, որ, առանց Հրայր Հովնանյանի անձնուրաց մասնակցության՝
չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը,
90-ականների արցախյան հերոսամարտում դժվար կլիներ հասնել այն հաջողություններին, ինչը պատմական իրողություն է,
Հայաստանը չէր ունենա անվտանգության այն երաշխիքները, որոնք ապահովվեցին նախորդ 25-30 տարիների ընթացքում,
այն դերն ու դերակատարությունը չէր ունենա ԱՄՆ Հայկական համագումարը՝ որը Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում ծանրակշիռ դերակատարություն է ունեցել և շարունակում է ունենալ, չէին իրականացվի տասնյակ այն ծրագրերը, որոնք վերաբերում են աղետի գոտուն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, Արցախի շենացմանը, հայ սերնդի ապագային ու կենսական անհրաժեշտության այլ հիմնախնդիրների լուծմանը:
Այս թվարկումները կարելի է երկար շարունակել:
Պարզապես ցանկությունս է, որպեսզի ժամանակակից սերունդը ճանաչի իր լեգենդներից մեկին, ում կյանքն ու գործն իմաստավորվել է հայրենիքին ու ժողովրդին անձնուրաց ծառայելով:
Սփյուռքահայերից շատերն են հայրենաշինության գործին իրենց մասնակցությամբ հարգանքի արժանացել: Հրայր Հովնանյանը նույնիսկ նրանց մեջ առանձնահատուկ դերակատարություն ուներ: Նա առաջին մեծահարուստ հայն էր, ով Հայաստանում իր տունն ու օջախը կառուցեց և բնակություն հաստատեց Մայր հայրենիքում:
Վազգեն Սարգսյանը հաճախ էր նրան ասում. «Հրայր, դու մեզանից ավելի հայ ես, ի՞նչ էինք անելու, եթե դու մեր կողքին չլինեիր»:
Նա մայր հայրենիքի կողքին եղավ մինչև իր մահկանացուն կնքելը:
Գնաս խաղաղությամբ Մեծ հայ, անձնուրաց հայրենասեր, քո կյանքն ու գործը սրբագործված հուշարձան կդառնա հայ սերունդների համար:
Իսկ ինձ համար իմ մեծ եղբոր կորուստը դառնացած հոգուս մեջ դատարկության խոր վիհ բացեց...»:

Նմանատիպ նյութեր
7229 դիտում
16:47 31-08-2015
Մահացել է սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանը
7379 դիտում
15:50 10-04-2020
Կյանքից հեռացել է անվանի բարերար Նազար Նազարյանի կինը՝ Արտեմիս Նազարյանը
4271 դիտում
23:05 28-05-2020
Կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ, մեծ հայրենասեր ու բարերար Րաֆֆի Հովանեսյանը
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»