211652_close_icon
views-count2876 դիտում article-date 13:53 10-04-2021

Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել. գրասենյակի համակարգող

Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այնքան մեծ, որ ուսուցիչների աշխատավարձը չի բավականացնում։

Սա, կրկնեմ, կեղծիք է. Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել։

Այս փաստը ստուգելու համար առանձնապես չարչարվելու կարիք չկա․ ընդամենը մեկ հարցում է պետք անել ԱՀ կառավարություն։ Գիտի՞, արդյոք, հարցում անելու միջոցի մասին «Ազատության» նախկին լրագրող Արմեն Դուլյանը:

Վստահաբար՝ այո։ Բայց ինչպե՞ս բաց թողնի երկրորդ Նախագահի հասցեին մի կեղտոտ սուտ ասելու ու մի քիչ էլ վաստակելու հնարավորությունը։

Օգտակարը՝ հաճելիի հետ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այնքան մեծ, որ ուսուցիչների...

Posted by Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan on Saturday, April 10, 2021

Նմանատիպ նյութեր