211652_close_icon
views-count1717 դիտում article-date 23:27 10-04-2021

Դերենիկ Մալխասյան. Եթե համարում ենք, որ մենք չենք մեղավոր մեր դժբախտությունների համար, ուրեմն ոչ մի դաս չենք քաղում

«Ինչքան հասկանում եմ հայ հասարակական միտքը հայ ազգի գլխին եկած դժբախտությունների համար յուրաքանչյուր ժամանակաշրջանում ու յուրքանչյուր դեպքում միշտ մեղավորներ ունի նշանակած», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը։

«Ով ասես մեղավոր է, բացի մեզանից՝ պարթևները, Բյուզանդիան, արաբները, պարսիկները, մոնղոլները, սելջուկ-թուրքերը, ռուսները, վրացիները, իվերջո մեր աշխարհագրական դիրքը և այլն։

Իսկ եթե համարում ենք, որ մենք չենք մեղավոր մեր դժբախտությունների համար, ուրեմն ոչ մի դաս չենք քաղում ու այլոց կամքով պայմանավորված միշտ էլ մեր գլխին դժբախտություններ են գալու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր