157909 դիտում
20:28 11-04-2021
Արմավիրի մարզում բախվել են գործարար «Լֆիկ Սամոյին» պատկանող, ալյուր տեղափոխող ЗИЛ-երը. նրանցից մեկը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին բախվել են ЗИЛ մակնիշի 2 բեռնատարներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարներից մեկը կողաշրջվել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհանիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենաները հաշվառված են Արմավիրի մարզում գործող Բաղրամյան ալրաղացում, որը պատկանում են «Լֆիկ Սամո» մականվամբ գործարար Սամվել Ալեքսանյանին:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+