211652_close_icon
views-count19126 դիտում article-date 20:22 20-04-2021

Երևանում բախվել են Nissan-ն ու ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատակցի մոտոցիկլը. մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց

 Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 65-ամյա Արտյոմ Չալյանի վարած Nissan մակնիշի և 37-ամյա  Արմեն Զալոյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է,  իսկ մոտցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: 

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավար Ա. Զալոյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես  անվտանգության աշխատակից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր