1841 դիտում
10:39 23-04-2021
Լիլիթ Թադևոսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն դատական համակարգն իրենց ենթարկեցնելու համար: Մասնավորապես, նրանք այս օրերին քննարկում են Վճռաբեկ դատարանի վարչական ու քաղաքացիական պալատների միացման հարցը: Բանն այն է, որ իշխանությունները խնդրի առջեւ են կանգնում ամեն անգամ, երբ վարչական եւ քաղաքացիական դատարաններում կարեւոր գործեր են քննվում:
Եվ այժմ Ջհանգիրյանը եւ Թադեւոսյանը անկախ դատարաններ ունենալու անվան տակ ցանկանում են միավորել այս երկու պալատները, որպեսզի ընդհանուր պալատի ղեկավար նշանակվի իրենց ներսից մեկը, ում կկարողանան 100 տոկոսով ղեկավարել եւ հրահանգներ տալ:
Հիշեցնենք, որ Թադեւոսյանի՝ քրեական պալատի նախագահ նշանակվելով՝ այս ոլորտի հարցը լուծված է, եւ այստեղ իշխանությունները խնդիրներ չունեն, այնինչ խնդիրների են հանդիպում հենց վարչական դիմումների պարագայում: Նկատենք՝ վերջին շրջանում ավելացել է քաղաքական հնչերանգներ ունեցող վարչական դիմումների քանակը, քանի որ նախկին պաշտոնյաները, օրինակ՝ Օնիկ Գասպարյանը, Տիրան Խաչատրյանը, հենց այնտեղ վիճարկում են իրենց մասով որոշումները: Եվ որպեսզի հետագայում խնդիրներ չունենան, իշխանությունները ցանկանում են այսպիսի փոփոխություններ անել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1814 դիտում
13:15 17-03-2021
Հայաստանն ապագայի 2 սցենար ունի, երրորդ ցանկացած սցենար այս երկուսից մեկի մոդիֆիկացիան է. Սուրեն Սարգսյան
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը