8251 դիտում
19:00 23-04-2021
5 հազար զոհ ունեցել ենք պատերազմի, մոտ 5 հազար զոհ՝ համաճարակի հետևանքով, ռեկորդային թվով զոհեր ենք ունեցել ավտովթարներից, այս իշխանությունն ուղղակի մահ է բերել․ Ռոբերտ Քոչարյան
Tert.am-ը գրում է. Ընդհանրապես 5000 զոհ պատերազմից, մոտ 5000 զոհ արդեն այս համաճարակից, անցյալ տարի ռեկորդային թվով զոհեր էլ ունեցել ենք ավտովթարներից, այս իշխանությունն ուղղակի մահ է բերել, մահ է բերում ամեն քայլափոխի ու ամեն ինչում։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ անելիքները շատ-շատ են և տնտեսական վիճակի մասին նույնիսկ չի ուզում ավելի խորը բաներ ասել՝ մարդկանց դեպրեսիայի մեջ չգցելու համար։
«Պատերազմում պարզվեց, որ մոդերատոր են, քովիդի ժամանակ դե ասելու են՝ հո մենք բժի՞շկ չենք։ Բժիշկը կյանք է փրկում, բայց բժիշկը պանդեմիայի դեմ չի պայքարում, այլ պետությունն է պայքարում, պատերազմը ոչ թե միայն բանակն է, պատերազմը պետությունն է վարում՝ իր ողջ ռեսուրսներով։ Հիմա վաղը ասելու է՝ այդքան ավտովթարներից մահեր են եղել, ես հո ԳԱԻ պե՞տը չեմ, կամ ես հո «գայիշնիկ» չե՞մ, բայց Ճանապարհային ոստիկանությունը պետական համակարգի մի մասն է, և եթե այնպես է, որ այդ պետական համակարգը չի աշխատում, ուրեմն բոլոր օղակները չեն աշխատում։
Հիմա վարչապետը՝ գերագույն գլխավոր հրամանատարը, պատերազմի ժամանակ, համենայնդեպս կեցվածքը այդպիսինն էր, ինքը Օնիկ Գասպարյանի և Ջալալ Հարությունյանի գրասենյակի աշխատո՞ղն է եղել, մոդերատո՞ր էր, թե ինչ էր, ես ուղղակի չեմ հասկանում։ Սա ուղղակի զավեշտ է, երբ պաշտոնյան, որը պատասխանատու է երկիրը ղեկավարելու համար, ասում է՝ ես ով եմ, ես մոդերատոր եմ»,– ասաց նա։
Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված