1610 դիտում
19:49 24-04-2021
Շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ամրությամբ և ոգով. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդես է եկել ապրիլքսանչորդյան ուղերձով՝ դատապարտելով Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայ բնակչի համակարգված բնաջնջումը, հայտնում է Tert.am-ը:
«Այսօր՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը, մենք միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայ համայնքին՝ ոգեկոչելով նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են կորցրել և տառապել են հայ ժողովրդի դեմ իրականացված իմաստազուրկ գործողությունների հետևանքով: Մենք հարգանքի տուրք են մատուցում նաև նրանց ժառանգներին և բոլոր նրանց, ովքեր շարունակում են ապրել այս ողբերգության պատճառած ցավով, կորստով և տրավմայով:
Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց աշխարհին բաժանման, բացառման և ատելության բարձր գինը: Կանադան վճռականորեն ընդդիմանում և դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացությունը: Այսօր մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության պաշտպանության հարցում և շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ՝ համոզվելու համար, որ նման վայրագություներ այլևս երբեք տեղի չեն ունենա:
Շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ամրությամբ և ոգով, որը դիմագրավել է աներևակայելի դժվարությանը և հույս ունենք, որ առավել խաղաղ ապագա կտեսնենք վաղը:
Այս սոսակալի տարելիցին կոչ եմ անում բոլոր կանադացիներին ոգեկոչել զոհերի հիշատակն ու հիշել Հայոց ցեղասպանության սարսափները վերապրածներին: Մենք կշարունակենք հարգել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով ամենաարժեքավորը և աշխատելով աշխարհն ավելի լավը դարձնելու ուղղությամբ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
802 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո
16225 դիտում
17:19 13-10-2018
«Երբ փոքր էի, հայրս մի դեպք պատմեց Հայաստանի մասին, որ աչքերս լցվեց». Ջասթին Թրյուդո. hayeli.am
Այս բաժնից
1033 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
949 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ
1081 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի