211652_close_icon
views-count17283 դիտում article-date 19:05 24-04-2021

«Այսօր երեկոյան, ով Նիկոլի հետ միասին մասնակցի համերգին՝ կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա». զոհված զինծառայողի հայր

Քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է արցախյան 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բոլորի ուշադրությունն եմ հրավիրում։ Խնդրում եմ կարդալ ու տարածել. այսօր երեկոյան, ով Նիկոլի հետ միասին մասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կազմակերպված համերգին կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա։

Երաժիշտներ, հրաժարվեք այդ համերգից, հրավիրվածներ՝ մերժեք հրավերը։ Աբգարս զոհվել է, Վարդանը, Կարենը, Արգամը, Արամը, Նարեկը, Ալեքսը, Գոռը, տղերքը զոհվել են հանուն երկրի, նաեւ ձեզ համար։

Հասկանո՞ւմ եք, նրանք զոհվել են, իսկ դուք գոնե կարողացեք հրաժարվել նվագել նիկոլի ներկայությամբ, հրաժարվեք գտնվել այնտեղ, որտեղ պարտության խորհրդանիշն է։ Միայն չասեք ապրիլի 24 եւ այլն եւ այլն։ Առավել եւս ապրիլի 24…»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր