Արցախի հյուսիսից՝ «Արեգասար» կոչվող տեղանքից ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել մեկ հայ զինծառայողի աճյուն
Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Արցախի հյուսիսային ուղղությունից` 《Արեգասար》կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական...
Опубликовано Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр Пятница, 30 апреля 2021 г.