1850 դիտում
09:28 01-05-2021
Առավելագույնը 25-30 տոկոսի մասին կարող է խոսք լինել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Հավանական արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը վերակազմավորվում է, ստեղծվում են դաշինքներ, հստակեցվում են քաղաքական ուժերի կողմնորոշումներն ու մոտեցումները: Կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվածություն դրսևորի, սթափ և առողջ պետք է լինի ու հասկանա, թե իրենց միջից որն է ամենակարող ուժն ու առաջնորդը, որը կարող է ճիշտ կառավարման տարբերակով երկիրը հանել այս անդունդից:
«Եթե ընտրությունների արդյունքում այս իշխանությունը հեռացվում է, և փորձառու, պատրաստ, բանիմաց ուժի ներկայացուցիչների թիմ է ընտրվում, այդ դեպքում, անշուշտ, կարելի է լուծել ճգնաժամը:Բոլորը միասին շատ գրագետ, ճիշտ շեշտադրումներով, հստակ ծրագրերով պետք է լծվեն ընտրապայքարի ընթացքին»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ այս իշխանության վերարտադրվելու հնարավորության պարագայում մեր երկիրն ու ժողովուրդը ողբերգական վիճակում են հայտնվելու:
Մկրտչյանը կարծում է, որ վերարտադրվելու համար իշխանությունները որոշակի քայլեր կանեն՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառքին մոտ երևույթներ (ասֆալտ, պարարտանյութ, աջակցության ծրագրեր): «Գուցե ոմանք կընկնեն այդ ծուղակի մեջ ու կընտրեն նրանց, բայց առավելագույնը 25-30 տոկոսի մասին է խոսքը, ինչով կավարտվի իրենց քաղաքական ճակատագիրը ու, կարծում եմ, կսկսվի քրեական ճակատագիրը»,- ասաց Մկրտչյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2628 դիտում
09:31 30-07-2020
Համաճարակը չենք հաղթահարել և զգուշությունը թուլացնել չենք կարող. Բաբկեն Պիպոյան. «Փաստ»
952 դիտում
08:05 23-04-2024
Տավուշը կարող է լինել նոր սկզբի... մեկնարկը. «Փաստ»
3547 դիտում
09:53 16-01-2018
Երևանը և Ստեփանակերտը կարող են եվրոպական հանգիստ առաջարկել ռուսներին. «168 ժամ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը