211652_close_icon
views-count1776 դիտում article-date 12:00 01-05-2021

«Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում բնակվող մի տղամարդ բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգը, նռնակն ու փամփուշտները։ Զառիթափ համայնքի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Վայքի բաժնում է կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ շնորհիվ Վայոց ձորի մարզային վարչության ու Վայքի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Անիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, որի շնորհիվ  Շիրակի մարզի բնակիչներից երկուսը կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք։ Արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մարտունիի և Գավառի բաժիններում։

Մասնավորապես, Մարտունիի բաժնում «Մոսին» հրացանի, պայթուցիչով նռնակի և փամփուշտների, Գավառում՝ ակոսափող հրազենի և փամփուշտների։ «Ֆ-1» տիպի նռնակը, պայթուցիկով պայթուցիչը, ծխագլանակն ու 200-ից ավելի փամփուշտներն էլ Քանաքեռ-Զեյթունի բաժնում կամավոր հանձնել է Երևանում բնակվող մի տղամարդ՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։

Կրկին հորդորում ենք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր