211652_close_icon
views-count28650 դիտում article-date 21:23 03-05-2021

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Երջանկահիշատակ Արմեն Երիցյանի շնորհիվ Հայաստան բերված հրշեջ ավտոմեքենաներով հրշեջ-փրկարարները շարունակում են կատարել փրկարարի՝ իրենց վեհ առաքելությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2010 թ.-ին Հանրապետության հրապարակում մեծ շուքով հանրությանը ներկայացվեց  այն ժամանակվա Արտակարգ իրավիճակների  նախարար, իսկական հայ. մտավորական, ոստիկան, քաղաքական գործիչ Արմեն Երիցյանի  և կառավարության ակտիվ գործունեության արդյունքում Հայաստան ներկրված  մեծ թվով հրեջ ավտոմեքենաներ:

Դեռ այն ժամանակ քաղաքացիները բարձր էին գնահատում Ա. Երիցյանի ու նրա ղեկավարած կառույցի աշխատանքը, ամեն անգամ դեպքի վայրերում քաղաքացիները ականատես էին լինում  թե ինչպես են հրշեջ-փրկարարները, փրկարարները, փրկարար-հոգեբանները  պայքար տանում կրակի դեմ,  ձնաբքերի  վայրերից դուրս բերում անօգնական քաղաքացիների, փրկելով բազմաթիվ կյանքեր:

 Երջանկահիշատակ  Ա. Երիցյանից հետո այլ նախարարներ նշանակվեցին ու հիմա  ազգաբնակչության մեծ մասն ու կառույցի բազմաթիվ ներկայացուցիչներ մեծ սիրով են հիշում  ոչ միայն Ա. Երիցյանին,  այլև  նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Քաղաքացիները բարի հիշողություններով են կիսվում փրկարար ծառայության նախկին տնօրեններ Սերգեյ Ազարյանի, Վրեժ Գաբրիելյանի մասին:

SHAMSHYAN.com-ի թղթակիցները վերջին տարիներին բազմաթիվ անգամ եղել են դեպքի վայրերում,  որտեղ քաղաքացիները ամենաբարձր դրվատանքի խոսքերն են ուղղել հրշեջ-փրկարարներին, փրկարարներին, փրկարար–հոգեբաններին, փրկարար-բժիշկներին ու նշում. որ նրանց պրոֆեսիոնալ աշխատանքը նաև կախված է նախարարից ու  հպարտ էին, որ ներկայիս նախարար  Անդրանիկ Փիլոյանը  շարունակում է  Ա. Երիցյանի, Ֆ. Ցոլայյանի նման միշտ սատար կանգնել  ինչպես քաղաքացիներին, այնպես էլ փրկարարներին:

Մեկ բառով կարելի է  ասել՝ Հայաստանում այսօր ամենաօպերատիվ, ամենամարդասեր, աշխատող կառույցներից մեկը՝ Արտակարգ իրավիճակների  նախարարությունն է՝ իր փրկարար ծառայությունով և 2010 թ.-ից Հայաստան բերված Հանրապետության հրապարակում ներկայացված  տեխնիկան շահագործվում է իր նպատակին:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+

Նմանատիպ նյութեր