211652_close_icon
views-count68124 դիտում article-date 08:28 04-05-2021

Ինքնասպանություն՝ Երևանում. Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի, Ժամանել է տարածքի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ոստիկանության  Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ  Բադալյանի գլխավորությամբ:  

Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, ով 55-ից 60 տարեկան տղամարդ է։

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր