1645 դիտում
09:19 06-05-2021
Փաշինյանն իր ընտրացուցակում կընդգրկի իշխանությանը սպասարկող բիզնես շրջանակների ներկայացուցիչների. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ճիշտ է, արտահերթ ընտրությունների մասին իրապես կարելի կլինի խոսել միայն մայիսի 10-ին, այդուամենայնիվ, քաղաքական ուժերն ինտենսիվ նախապատրաստվում են նախընտրական մեկնարկին։ Այս օրերին ընտրություններին մասնակցելու նպատակ ունեցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը լծված են նախընտրական ցուցակների կազմման հարցերով: Ըստ էության, դրանց մասին գիտեն միայն քաղաքական միավորների ղեկավարները, բայց արդեն իսկ դուրս են «սպրդում» տարբեր անուններ։ Նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով են զբաղված նաև իշխող քաղաքական ուժի «վերնախավում»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ գործընթացը անցնցում չի անցնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ վերջին հանդիպմանն ասել է, որ «նեղանալ չլինի, բայց, բնականաբար, որոշ մարդիկ ցուցակի ներքևի հատվածում կլինեն, բոլորը վերևում չեն տեղավորվի»։
Բանն այն է, որ Փաշինյանն իր ցուցակում նախատեսում է ընդգրկել իշխանություններին սպասարկող բիզնես շրջանակների մի քանի ներկայացուցիչների, և պայմանավորվածություններ կան, որ նրանք պետք է լինեն առաջին քսանյակում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս փաստը գործող որոշ պատգամավորների մոտ բավականին ցավոտ է ընդունվել, քանի որ նրանց մեծամասնությունը ցուցակում զբաղեցնելու է ակնհայտ «ցածր» հորիզոնական և, ըստ ամենայնի, խորհրդարան չեն մտնի։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ օրերս մամուլում շրջանառված այն տեղեկությունը, որ ՔՊ կենտրոնական գլխամասում տեղի են ունեցել գոռգոռոցներ և քաշքշուկ, ուղղակիորեն կապված են այս գործընթացների հետ։ Ի դեպ, հավելենք, որ այս միջադեպը բացառություն չէ, և պարբերաբար նմանօրինակ դեպքեր ու միջադեպեր են գրանցվում, գուցե ոչ քաշքշուկի «մակարդակի»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2103 դիտում
15:30 30-08-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ բիզնես շրջանակների հետ հանդիպման արդյունքներով
3142 դիտում
09:46 31-01-2018
ՀՀ կառավարությունը ևս 6 երկիր կընդգրկի օֆշորային երկրների ցանկում. «Հայկական ժամանակ»
883 դիտում
15:09 13-04-2023
Երևանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործակցությունը կընդգրկի նաև գործարարներին
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»