211652_close_icon
views-count2151 դիտում article-date 12:21 06-05-2021

Երեք տարում բիզնեսին ունեցած մեր պարտքը 276 մլրդ դրամից հասցրել ենք 64,7 մլրդ դրամի. Փաշինյան

Դուք գիտեք, որ Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ԱԱՀ-ի վերադարձի պրոցեսը, եւ հարյուր միլիարդավոր դրամների անհույս պարտքեր են եղել կուտակված: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում: Այսինքն ապրիլ ամսվա արդյունքներով այդ պարտքը կազմել է 64,7 մլրդ դրամ: Ընդ որում մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը: 2020-ի օգոստոսին այդ պարտքը եղել է 69,4 մլրդ դրամ, որը եւս ռեկորդ էր: Մենք 2018-ի դրությամբ 276 մլրդ դրամի պարտք ունեինք բիզնեսին: Երեք տարում մենք 200 մլրդ դրամի չափ գումար վերադարձրել ենք բիզնեսին»,- հայտարարեց նա:

Նմանատիպ նյութեր